Իրանի երեք շրջանում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մահացել է 8 մարդ, ևս 2-ը անհետ կորել է, որոնց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Իրանում Կարմիր մահիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ՝ հաջողվել է փրկել 978 մարդու, որոնցից երեքը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:
Իրանում հեղեղումները շարունակվում են արդեն մեկ շաբաթ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







