Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:09

Նազելին մեծ հայրենասեր է, որի կենսագրությունն ինչ-որ չափով նման է Արցախի նորագույն պատմությանը. Դավիթ Բաբայան

Նազելին մեծ հայրենասեր է, որի կենսագրությունն ինչ-որ չափով նման է Արցախի նորագույն պատմությանը. Դավիթ Բաբայան

Այսօր ընդունել եմ ծանրամարտի աշխարհի և #Եվրոպայի կրկնակի #չեմպիոն հայ անվանի ծանրամարտուհի Նազելի Ավդալյանին. ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Զրույցի ընթացքում տպավորվել եմ Նազելիի տեղեկացվածությամբ և տարբեր հարցերի վերաբերյալ նրա յուրօրինակ տեսլականով։ Նազելին մեծ հայրենասեր է, որի կենսագրությունն ինչ-որ չափով նման է #Արցախ/ի նորագույն պատմությանը։ Լինելով փառքի գագաթնակետին՝ Նազելին ավտովթարի է ենթարկվել և ծանր վնասվածքների պատճառով դարձել անօգնական։ Ամենահայտնի բժիշկները պնդում էին, որ նրա ապագան անորոշ է։ Սակայն, նա ոչ միայն կարողացավ ապաքինվել, այլ նաև նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Դա նրան հաջողվեց անսասան հավատքի, անկոտրում կամքի, լավատեսության և աշխատասիրության, հարազատների ու բարեկամների աջակցության շնորհիվ։ Հենց այդ արժեքներն ու գաղափարներն օգնեցին նրան հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները։ Հենց այդպիսի արժեքները կօգնեն նաև մեր ժողովրդին հաղթահարել ներկայիս դժվարությունները։ Արցախի վերականգնման և տարբեր ոլորտների զարգացման գործում չափազանց կարևոր է ներգրավել նմանօրինակ մարդկանց, իրենց ոլորտի առաջամարտիկներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+