Կառավարության որոշմամբ «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից. տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտնեի, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության, զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրության համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։

Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ` մինչև 304.000 դրամ միջին աշխատավարձով։ Արդեն իսկ իրականացվել է 137 մլն դրամի ներդրում։
https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FMinistryOfEconomyOfArmenia%2Fposts%2F4359061790825349&show_text=true&width=500
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







