Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:08

Հանցագործություն է կատարվել․ Քնարիկ Հովհաննիսյանը՝ Կառնուտի ջրամբարի խնդրի մասին

Հանցագործություն է կատարվել․ Քնարիկ Հովհաննիսյանը՝ Կառնուտի ջրամբարի խնդրի  մասին

Հանրապետությունում առաջացած ոռոգման ջրի խնդրի պատճառը միայն սակավաջրությունը չէ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նկատեց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։

Ըստ մասնագետի՝ պետք է ճիշտ կառավարել ջրային ռեսուրսները․ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել ջրամբարներում առկա ջրի պահպանության հարցը։

Այս տարի ջրամբարների լցվածության ամենամեծ աղմուկը կապված էր Կառնուտի ջրամբարի հետ։ Կառնուտի ջրամբարում ջուր չկա։

Ջրամբարից ոռոգվում են Շիրակի մարզի հողատարածքները։ Գյուղացիները բողոքում են, որ ջրամբարը դատարկվել է, քանի որ ջուրը բաշխվում է փոքր ՀԷԿ-երին։

Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետը գյուղացիների կասկածներն արդարացված է համարում։ Նա լսել է այս հարցում Ջրային կոմիտեի նախագահի մեկնաբանությունը և համոզված է, որ Կառնուտի ջրամբարի հարցում հանցագործություն է կատարվել։

«Ջրային կոմիտեի նախագահը ենթադրություն հայտնեց, որ Կառնուտի ջուրը տրվել է ուրիշ ջրօգտագործողների։ Գյուղացիներիը ճիշտ են նկատում, որ այդ ուրիշ ջրօգտագործողները կարող են լինել փոքր ՀԷԿ-երը։ Ջուրը Արփայից է գալիս, հասնում Կառնուտի ջրամբար։ Ինչպե՞ս ստացվեց, որ ջուրը չհասավ Կառնուտ։ Ջուրը գնացել է մեկ ուրիշ ջրսպառողի։ Ի վերջո, գյուղացին գումար է դրել, հիմա մարդիկ լացում են, որ ամբողջ գումարը կորցրել են և բերք չեն կարող հավաքել»,- մտահոգվեց Քնարիկ Հովհաննիսյանը։

Ջրամբարներում հավաքված ջուրն էլ ամբողջությամբ նպատակին չի ծառայում։ Փորձագետի դիտարկմամբ՝ ջրամբարները մաշվածության խնդիր ունեն, նաև դրա պատճառով է, որ ջրի կորուստ է լինում։

Քնարիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ նոր ջրամբարներ կառուցելու անհրաժեշտություն կա։

«Մեր ջրային ռեսուրսների կեսը գնում է մեր ոչ բարյացակամ հարևաններին։ Ջրի հոսքը պետք է պահել մեր տարածքում»,- կարևորեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, Սևանից ոռոգման նպատակով վերցրած ջուրն էլ հողօգտագործողներին չի հասնում։ Քնարիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ոռոգման ցանցի մաշվածության պատճառով ջրի զգալի կորուստ է գրանցում։

Նա շեշտում է, որ այս խնդիրները լուծելով՝ ջրի կորուստները կնվազեն և ոռոգման սեզոնին կոլապս չի առաջանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+