Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:45

Հուլիսի 11-ից ՀՀ-ն Վրաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծում․ փոխնախարար

Հուլիսի 11-ից ՀՀ-ն Վրաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծում․ փոխնախարար

Չնայած աննախադեպ իրավիճակին՝ ատոմակայանի և Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի կանգնելուն, Արցախում ՀԷԿ-երի կորստին, եղանակով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի աննախադեպ բարձր սպառմանը՝ Հայաստանը ներքին ռեսուրսներով ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայի իր պահանջարկը և շարունակում դեպի Իրան արտահանումը: Հուլիսի 11-ից ՀՀ-ն Վրաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծում, սակայն չի բացառում, որ կրկին էժան առաջարկի դեպքում ներմուծում կարվի:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային  կառավարման  և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Այս պահին Վրաստանից էլեկտրաէներգիա չենք ներմուծում, ներմուծել ենք միայն տնտեսական էֆեկտի համար, այսինքն՝ այդ պահին Վրաստանն առաջարկել է ավելի ցածր գնով, քան Հրազդան ՋԷԿ-ի գինն է, այսինքն՝ նախընտրություն է տրվել ներմուծելուն: Ավելի շատ գազ պետք է ծախսեինք Հրազդանի ՋԷԿ-ում, որպեսզի արտադրանք տայինք, Վրաստանից ներմուծել ենք ավելի էժանով: Հուլիսի 11-ից այլևս ներմուծում չի կատարվում, որովհետև Վրաստանում ևս այս պահին ավելցուկային հոսանք չկա»,- ասել է Վարդանյանը:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիա միշտ են միմյանցից ներմուծել:

«Իրենց մոտ ձմռանը թանկ է հոսանքը, ՋԷԿ-երն են միայն աշխատում, եթե կարողանում ենք ավելի էժան առաջարկել, քան իրենց արտադրանքն է, մենք ենք տալիս և՝ հակառակը:  Սեզոնային փոխանակումները կամ փոխադարձ գնումները միշտ եղել են»,- ասել է փոխնախարարն ու նկատել, որ պարզապես այս տարի ներմուծման փաստն ավելի վառ արտահայտված է, քանի որ մարդիկ անհանգստություններ ունեին՝ ատոմակայանի երկար ժամանակով կանգնելու հետ կապված:

Վարդանյանը չի բացառել է, որ եթե, օրինակ, մյուս ամսին Վրաստանը կարողանա առաջարկել ավելի էժան էլեկտրաէներգիա, քան Հրազդան ՋԷԿ-ի բլոկինն է, ապա բլոկը կանջատեն և կներմուծեն Վրաստանից: Ատոմակայանի կանգնելով պայմանավորված՝ ազատ տեղ էր առաջացել, դա սովորաբար զբաղեցնում է Հրազդանի ՋԷԿ-ը, որը բավականին թանկ հոսանք է արտադրում: Վարդանյանը նշել է՝ այն բավականին ճկուն է, աշխատող երեք բլոկներից ընդամենը մեկն են անջատում, փոխարենն ավելի մատչելի գնով ներմուծում Վրաստանից: Վարդանյանը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան բավականին էժան է, և եթե այն կանգնած չլիներ, Վրաստանը դրա նկատմամբ մրցունակ գին չէր կարողանա առաջարկել: Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը սկսել էր մայիսի 5-ից:

Այսպիսով, Հայաստանը ոչ միայն բավարարում է իր ներքին պահանջարկը, այլ նաև շարունակում է արտահանումն Իրան:

Պատերազմի արդյունքում Արցախում ՀԷԿ-երի կորուստներ ունենք, ատոմակայանը երկար ժամանակով կանգնել է, Հրազդանի հինգերորդ բլոկը տեխնիկական խնդիրների պատճառով կանգնած է:

«Աննախադեպ է իրավիճակը, 1995 թվականից մինչև այսօր երբևէ չի եղել նման իրավիճակ, սպառումն աննախադեպ բարձր է՝ կապված շոգերի հետ (շատ օդորակիչներ են աշխատում), նաև սակավաջուր տարի է, փոքր ՀԷԿ-երում այս պահի դրությամբ ունենք 60 ՄՎտ արտադրանք, անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում ունեցել ենք գրեթե կրկնակի արտադրանք: Եվ այդ իրավիճակում մենք մեզ ապահովում ենք,-ասաց Վարդանյանը:- Հայաստանի խնդիրն այն է, որ այս պահին շատ ռեզերվներ չունի: «Այս պահին մոտ 30 ՄՎտ Սպանդարյանի ՀԷԿ-ում ռեզերվ ունենք, մոտ 40 ՄՎտ՝ Շամբի ՀԷԿ-ում: Ռեզերվ է համարվում նաև գծի վրա եղած արտահանումը: Այս պահի դրությամբ 110-120 ՄՎտ ռեզերվ ունենք»,-ընդգծել է փոխնախարարը՝ նշելով, որ դժվար շրջան է, օպերատորն անընդհատ լարված աշխատում է, բայց մեծ խնդիրներ չկան, հոսանքը բավարարում է:

Իսկ ինչ վերաբերում է ատոմակայանին՝ փոխնախարարն ասաց, որ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, կավարտվեն՝ ըստ գրաֆիկի: Ատոմակայանը կանգնել է մայիսի 15-ին 141 օրով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+