Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող համաձայնագրերի իրագործմանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության, կանխատեսելիության և օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացմանը, ապա դրանք կարող են միայն ողջունվել: Ընդհանուր առմամբ՝ այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում», — ասել է Պեսկովը `պատասխանելով ԵՄ երկրների վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







