Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:48

Քննարկվել են գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրման ու ոռոգման ոլորտի արդիականացման հարցերը

Քննարկվել են գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրման ու ոռոգման ոլորտի արդիականացման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանը հուլիսի 20-ին կազմակերպել էր քննարկում՝ նվիրված գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն, ինչպես նաև ջրախնայողության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։ Հանդիպմանը մասնակցում էին Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, մարզպետարանների գյուղվարչության պետեր, ՋՕԸ-երի մարզային և համայնքային ներկայացուցիչներ և ոլորտի այլ պատասխանատուներ, հայտնել են նախարարությունից:

«Մեր հանդիպման հիմնական նպատակն է նախևառաջ ճշտել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքները, կազմել համապատասխան համայնքների ցանկը և այդ հողատարածքներում աճեցվող մշակաբույսերը, որպեսզի առաջիկայում առաջարկվող մեր լուծումները լինեն նպատակային, արդյունավետ և կիրառելի։ Հանդիպման մյուս նպատակն է համատեղ քննարկել և գտնել լուծումներ գյուղատնտեսական նշանակության գերնորմատիվային հողերի ոռոգման համար», — հանդիպման սկզբում նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալի պաշտոնակատարն ընդգծել է, որ այս ոլորտը արդիականացման խիստ կարիք ունի և գերնորմատիվային հողատարածքներ ունեցող համայնքների ճշգրտումն այս ուղղությամբ իրականացվող առաջին քայլն է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողերի չափորոշիչները, ոռոգման առավել նպատակահարմար եղանակներն ու ոռոգման ռեժիմի հաշվարկի մեթոդաբանությունը։

Անդրադարձ է կատարվել գերնորմատիվային հողատարածքների սեփականատերերին ջրի ծախսի փոխհատուցմանը, օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրմանը, ջրաբաշխման ընթացքում առաջացող մի շարք խնդիրների։ Ներկայացվել են առաջարկներ բարձրացված հարցերի հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ոռոգման ոլորտին անդրադառնալով՝ նախարարի տեղակալը կարևորել է հատկապես ոռոգման արդիական համակարգերի ներդրումը, ինչը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, այլև ֆերմերների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Արման Խոջոյանի առաջարկով մասնակիցները պայմանավորվել են մինչև այս տարվա օգոստոսի 1-ը հավաքագրել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների և այդ հողատարածքներում աճեցվող մշակաբույսերի վերաբերյալ բոլոր տվյալները և ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հետագայում համապատասխան հայեցակարգ մշակելու նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+