ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Երասխի մոտ վերջին միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջը:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երասխ/Սադարակի մոտ տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ:
Երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցություններ վերսկսելու հնարավորություն ստեղծել»,- նշված է գրառման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







