Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:57

192 հավակնորդից 95 շրջանավարտ արժանացել է գերազանցության մեդալի. ԿԳՄՍՆ

192 հավակնորդից 95 շրջանավարտ  արժանացել է գերազանցության մեդալի. ԿԳՄՍՆ

2020-2021 թթ. ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 95 շրջանավարտ (192 հավակնորդից) արժանացել է գերազանցության մեդալի:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում պարգևատրել են մեդալակիր շրջանավարտներին: Միջոցառմանը մասնակցել են նաև 2019-2020 թթ. ուստարվա գերազանցության մեդալի արժանացած շրջանավարտները, որոնց համար կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի չէր կազմակերպվել մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը, ողջունելով և շնորհավորելով մեդալակիրներին, համոզմունք է հայտնել, որ նրանց ուսանողական տարիները ևս ձեռքբերումներով կանցնեն. «Պատիվ ունենք ձեզ հանձնելու այս մեդալները, որոնց արժանացել եք փայլուն ուսումնառության շնորհիվ: Դուք ավարտել եք կյանքի կարևոր շրջափուլ՝ սկսելով մեկ այլ կարևոր շրջան, որը ևս, համոզված եմ, պատվով եք անցնելու: Դուք մեր երկրի հարստությունն ու իրական տերն եք: Ցանկանում եմ, որ մեր երկրի ապագայի վերաբերյալ ձեր լավագույն պատկերացումները իրականություն դառնան: Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին: Առանց նրանց ամենօրյա աշխատանքի և նվիրումի հնարավոր չէր լինի հասնել նման արդյունքի: Խոնարհվում եմ մեր բոլոր ուսուցիչների առջև: Ցանկանում եմ, որ նրանք մշտապես տեսնեն իրենց աշակերտների նմանօրինակ ձեռքբերումները, իսկ մենք պետք է գործադրենք անհրաժեշտ ջանքեր, որպեսզի ուսուցիչը մշտապես լինի բարձունքում, իսկ ուսուցչի աշխատանքը դառնա գերագույն և ինչ-որ տեղ դժվարահաս կարգավիճակ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս համոզմունք է հայտնել, որ մեդալակիր շրջանավարտների ձեռքբերումները շարունակական են լինելու. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ այս կարևոր արդյունքի համար: Վերջին ուսումնական տարիները բավականին բարդ պայմաններում անցան: Շատ ուրախ եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ կարողացել եք ավարտին հասցնել ձեր սկսած կարևոր գործը: Վստահ եմ՝ բոլորդ մեծամեծ ձեռքբերումներ եք ունենալու և նույն հաջողությամբ սովորելու եք նաև մասնագիտական կրթության շրջափուլում: Կանենք առավելագույնը, որպեսզի նպաստենք ձեր կյանքի հաջորդ փուլերում ավելի մեծ հաջողությունների գրանցմանը»:

Նախորդ տարի գերազանցության մեդալ ստացած շրջանավարտներից 4-ը պարգևատրման արարողությանը մասնակցում էին արդեն զինվորի կարգավիճակով: Վահրամ Դումանյանը նրանց բեմ է հրավիրել և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել. «Հպարտանում ենք բոլորովդ, սակայն այս տղաներն առանձնակի շնորհակալության են արժանի: Դուք մեր պարծանքն եք: Ձեզ խաղաղ ծառայություն և քաջառողջություն եմ մաղթում: Մենք մշտապես ձեր կողքին ենք»:

Պարգևատրման արարողության ավարտին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք մեծապես վերաբերել են կրթության ոլորտի բարեփոխումներին, բուհերում նոր մասնագիտությունների ներդրմանը: 

«Կրթական բարեփոխումները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, սակայն պետք է հասկանալ, որ այսօրվա փոփոխությունների արդյունքները տեսանելի կլինեն որոշ ժամանակ անց: Սա տևական գործընթաց է: Կրթության ոլորտը շատ զգայուն համակարգ է, որտեղ չի կարելի ցուցաբերել շտապողականություն և կատարել տարատեսակ փորձարկումներ»,- ասել է Վահրամ Դումանյանը և վստահեցրել, որ նախարարությունն անում է առավելագույնը՝ խնդիրներին արդյունավետ և նպատակային լուծում տալու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+