Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:24

Արցախում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք է կառուցվում

Արցախում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք է կառուցվում

Ներդրումային ծրագրերի շրջանակներում բազմաֆունկցիոնալ շենք է կառուցվում Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան թիվ 21 հասցեում։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Շինարարական աշխատանքները սկսվել են 2021թ ապրիլ ամսից: Բնակելի շենքը բաղկացած է 2 մասնաշենքերից`առաջին մասնաշենքն ունի 17 հարկ, երկրորդը` 16 հարկ։ Նախատեսված է ավտոկայանատեղի 50 ավտոմեքենայի համար․ 30-ը՝ ստորգետնյա, 20-ը՝ վերգետնյա։

Շենքի բնակարանների ընդհանուր քանակը կազմելու է 171, որից 1 սենյականոց` 12 բնակարան, 2 սենյականոց՝ 93 բնակարան, 3 սենյականոց` 40 բնակարան, 4 սենյականոց` 26 բնակարան: Շենքն ունենալու է 4 վերելակ, որից 2-ը՝ բեռնատար, 2-ն էլ` մարդատար: Ավարտվել է նախապատրաստական շերտը, որը կազմում է 1300 քմ։

Ներկա դրությամբ աշխատանքներ են կատարվում երկաթբետոնե միաձույլ սյուների ուղղաձիգ կանգնեցման գործընթացի վրա։
Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։

Բազմաբնակարան շենքի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024թ.-ի ապրիլ ամիսը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+