Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

Ովքե՞ր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները»․ Հակոբ Կարապետյան

Ովքե՞ր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները»․ Հակոբ Կարապետյան

FIP — Փաստերի ստուգման հարթակը հարցում էր արել՝ պարզելու, թե ինչպես է լինում, որ քաղաքապետարանը որոշ դեպքերում նույնքան արագ չի ապամոնտաժում ապօրինի կառույցները, որքան մյուսները: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մեկ օրինակի վրա ցույց ենք տվել, թե ինչպես է լինում սովորաբար: Ուրեմն, ինչ-որ մեկը վերջերս Աջափնյակում, հանրային տրանսպորտի ԿԱՆԳԱՌԻ ՎՐԱ ինքնակամ կառույց էր շինել: Քաղաքապետը որոշում էր կայացրել՝ քանդելու կառույցը: Ապօրինություն գործած կառուցապատողը անմիջապես բողոքարկել էր քաղաքապետի որոշումը դատարանում, իսկ դատարանը, ի դեմս դատավոր Գեւորգ Սոսյանի,  ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ վարույթ էր ընդունել գործը եւ նույն օրը որպես հայցի ապահովման միջոց փաստացի արգելել էր քաղաքապետարանին՝ քանդել ապօրինի կառույցը:

Քաղաքապետարանը, այնուհետեւ, միջնորդել էր վերացնել հայցի ապահովման միջոցը, այսինքն, թույլ տալ քանդել: Քաղաքապետարանի միջնորդությունը դատարանը քննել է, ուշադրություն, 15 ՕՐ ՀԵՏՈ եւ դեռ որոշում չի հրապարակել, համենայնդեպս, մենք դրա մասին տեղեկացված չենք:

Այսպիսով, մի դեպքում կայծակնային արագությամբ գործը վարույթ են ընդունում ու արգելք դնում քանդման որոշման վրա, մյուս դեպքում՝ շաբաթներով ձգում են: Հետեւությոնները թողնում եմ ձեզ:

Ի դեպ, լրագրողները կարող են հետաքննություն անել ու պարզել, թե ովքեր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները», ի՞նչ երբեմնի կարկառուն պաշտոնավորներ ու կիսաքրեական տարրեր են կանգած նրանց հետեւում»,-գրել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+