Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:27

Մի շարք աշխատակիցներ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ պարգևատրվել են ՏԿԵ նախարարի շնորհակալագրով

Մի շարք աշխատակիցներ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ պարգևատրվել են ՏԿԵ նախարարի շնորհակալագրով

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մասնագիտական բարձր որակների, արգասաբեր ու բարեխիղճ աշխատանքի և լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագրով են պարգևատրվել «Չաարատ Կապան», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ,  «Ախթալայի ԼՀԿ»,  «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ և  «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերությունների  մի շարք աշխատակիցներ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդերքի ոլորտը համակարգող, ՏԿԵ նախարարի տեղակալ  Լիլիա Շուշանյանը հուլիսի 16-ին հյուրընկալել է  պարգևատրված աշխատակիցներին, շնորհավորել  նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ, և  հանձնելով  շնորհակալագրերը՝    շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։  

«Մեր երկրի հարստությունն  ընդերքն է, սակայն հզորությունը մարդիկ են․  երկրի իրական կարողությունն  և ներուժն այս երկուսի համատեղումն է։ Մարդկանց մասին խոսելիս կարող եմ վստահաբար նշել, որ հատկապես  հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում  աշխատում են  ամենադիմացկուն, նվիրված և պատասխանատու մասնագետներ։ Ես սա պնդում եմ, հաշվի առնելով  մասնագիտական բարդությունը, սխալների դեպքում՝ հետևանքների ծանրությունը, ինչպես նաև նոր լուծումների, հայտնագործությունների, կամ, պարզապես, ճիշտ տեղում ճիշտ մեթոդներ կիրառելով  դրանց մուլտիպլիկատիվ դրական և մեծ ազդեցությունն  ինչպես ձեր  արտադրություններում, այնպես էլ հարակից բնագավառներում»,-ասել է  փոխնախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+