Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով այդ երկրում հիմնվելու է Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Հաղորդվում է, որ ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո:
Այս մասին Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրատարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







