Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:38

Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ, որոնք տեղակայված են առաջնագծի անմիջական հարևանությամբ։

Պետական նախարարը հանդիպումներ է ունեցել նշված գյուղերի բնակիչների հետ, ներկայացրել Արցախի ներկային ու ապագային առնչվող պետական որոշ ծրագրեր՝ ընդգծելով, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու դերը կարևոր է Հայրենիքի անվտանգ ու զարգացած երկարաժամկետ ապագայի կերտման գործում:«Կառավարությունը լայնածավալ ծրագրեր է մեկնարկել բնակարանաշինության ուղղությամբ, և առաջնագծամերձ բնակավայրերը լինելու են հատուկ ուշադրության տակ: Այս մասին հայտնել է Արցախի կառավարությունը։

Քննարկում ենք նաև եկամտի աղբյուրների ապահովման ծրագրեր՝ հաշվի առնելով պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրավիճակն ու դժվարությունները: Տեղյակ եք, որ արդեն մեկնարկել են նաև ճանապարհաշինության ու այլ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք նպատակ ունեն ավելի բարենպաստ պայմաններ ապահովել հատկապես գյուղական բնակավայրերի զարգացման համար: Այժմ մեր ակնկալիքն է, որ բոլորը նախաձեռնող լինեն պատերազմի հետևանքների վերացման և պետության ու յուրաքանչյուր ընտանիքի հետագա զարգացման ճանապարհին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Անմիջական մթնոլորտում ծավալված զրույցների ընթացքում պետական նախարարը լսել է բնակիչների առաջարկները և պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգային ու արտաքին քաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական ծրագրերին ու տվյալ գյուղերի հիմնախնդիրներին: Նա տեղում տվել է որոշ հանձնարարականներ՝ խոստանալով ուշադրության ներքո պահել ներկայացված հիմնախնդիրների լուծման ընթացքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+