Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:07

Ես հավատում եմ, որ մեր երկրում ֆանտաստիկ լավ ապագա կա. Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջիկա 5 տարում տնտեսական զարգացում, բնակչության կենսամակարդակի լուրջ առաջընթաց է կանխատեսում։

«Համադրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի 5-ամյա անելիքը և Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրվեքիք 2.6 մլրդ եվրո աջակցությունը, տեսնում եմ, որ առաջիկա տարիներին մեր երկիրը լուրջ զարգացման ու վերափոխումների է ենթարկվելու, և 5 տարի անց մենք ունենալու շատ ավելի բարձր կենսամակարդակով, շատ ավելի բարձր վճարվող ու բարձր զբաղվածության տոկոսով բնակչություն, որակապես շատ ավելի զարգացած ենթակառուցվածքներ, ավելի որակյալ ու հասանելի առողջապահություն, կրթություն, զարգացող գիտություն, ավելի բարենպաստ գործարար միջավայր, զարգացած գյուղեր և քաղաքներ։

Ահա այն ամենի մի փոքր մասը, որը պետք է միասին կառուցենք և իրականացնենք առաջիկա 4-5 տարիներին և որի սեփականատերը ու շահառուն ՀՀ քաղաքացին է. հազարավոր կիլոմետրերով նոր ճանապարհներ, հարյուրավոր նոր դպրոցներ ու մանկապարտեզներ, տասնյակ ջրամբարներ, կամուրջներ ու թունելներ, հազարավոր կիլոմետրերով ոռոգման և խմելու ջրի խողովակաշարեր, գազատարներ, հարյուրավոր մեգավատ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի կայաններ, տասնյակ նոր արդյունաբերական ու զբոսաշրջային ենթակառուցվածքներ, նորակառույց թաղամասեր Երևանում, հարյուրավոր նոր խոշոր, արտահանմանը միտված ջերմոցային տնտեսություններ, ավելի լավ պաշտպանական ենթակառուցվածքներ, և միջավայր, պրոֆեսիոնալ բանակ, ավելի պաշտպանված քաղաքացի և որակյալ ու դատական համակարգ և այլն։

Ես հավատում և տեսնում եմ, որ մեր երկրում ֆանտաստիկ լավ ապագա կա»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Պապոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+