Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:21

Փաշինյանի վարքագիծը բռնության, ահաբեկման, նաև հետագա վրեժխնդրության հստակ տարրեր է պարունակել. Դավիթ Հարությունյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում համակարգային խախտումներն իրենց նախադեպը չեն ունեցել: Այս մասին այսօր ՍԴ-ում  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Այդ խախտումները երկակի հարված կարող են հասցնել մեր պետությանը: Այդ խախտումներին կոշտ չարձագանքելը նաև դրանց թույլատրելիության պրակտիկան է ձևավորելու հեագա տարիների համար»,-ասաց նա՝ դիմումը ներկայացնելով 9 թեզերով:

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի 1-ին համարը, լինելով նաև հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը: Փաշինյանի վարքագիծը պարունակել է բռնության, ահաբեկման, վարչական ներգործության ու հետագա վրեժխնդրության հստակ տարրեր, որոնց արդյունքում ձևավորվել է վախի, լարվածության մթնոլորտ: Ընդ որում՝ Փաշինյանի կողմից շարունակաբար հնչող ատելության խոսքն ուղղված է եղել ոչ միայն քաղաքական մրացակիցներին, այլև պաշտոնատար անձանց ու ընտրողների առանձին խմբերի: Հարկ եմ համարում նշել, որ եթե Փաշինյանի խոսքն ուղղված լիներ միմիայն օրինախախտներին, թեև այդպես չէ, բայց անգամ այդ դեպքում իրավախախտներին անձամբ «ասֆալտին պառկեցնելու», «լեզուները կտրելու», վրեժ լուծելու սահմանադրական լիազորություն նա չունի»,-ասաց Դ. Հարությունյանը՝ նշելով, որ որևէ իրավական նորմ նման գործառույթ նրան չի վերապահում:

«Ընտրություններից հետո Փաշինյանի չագուչը ողջ թափով ու հզորությամբ գործի է անցել և խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երևում են»,- հավելեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+