ՌԴ տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ Կամչատկայում ԱՆ-26-ի կործանումից փրկվածներ չկան:
«Հուլիսի 6-ին Պետրոպավլովսկ — Կամչատսկի-Պալանա ուղևորատար չվերթի ժամանակ Պալանայի օդանավակայանում վայրէջք կատարելուց մոտ տասը րոպե առաջ կործանվել է ԱՆ-26 մարդատար ինքնաթիռը: Օդանավում եղել է 22 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Փրկվածներ չկան», — գերատեսչության հաղորդագրությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են 19 զոհվածների մարմիններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







