Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:27

Հեղինակավոր BBC լրատվականն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին

Հեղինակավոր BBC լրատվականն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին

Հեղինակավոր BBC լրատվականն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին: Իր ծավալուն հրապարակման մեջ հոդվածի հեղինակ Օլգա Պրոսֆիրովան մանրամասնորեն ներկայացրել է հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող խոշտանգումների ու ծաղրանքի փաստերը:

Նրա զրուցակիցը Հին Թաղերում գերեվարված Սեդրակ Սողոմոնյանի հայրն է, որը ներկայացնում է որդու՝ գերի ընկնելու հանգամանքները:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո՝ դեկտեմբեր ամսին: Սեդրակն այդ ժամանակ հերթափոխի էր սպասում, նրանց խոստացել էին տուն ուղարկել, ինքն էլ փոխանցել էր հորը, որ գալու է:

Հին Թաղերը դեռևս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէր, այնտեղ հայերն էին կանգնած՝ թշնամուն դեմ առ դեմ: Նրանք, փաստացի, հայտնվել են շրջափակման մեջ և զենքի սպառնալիքի տակ զինաթափ եղել՝ ակնկալիքով, որ իրենց կհանձնեն ռուս խաղաղապահ զորախմբին, սակայն նրանց խաբեությամբ գերեվարել են:

«Մեզ ծեծում են, ծաղրում, բայց լավ ենք»: Այսպես են նկարագրում գերությունից վերադարձած հայ տղաներն իրենց վիճակը:

BBC-ն փորձել է Ադրբեջանից ճշտել, թե քանի՞ հայ գերի կա այնտեղ, սակայն ապարդյուն: Պաշտոնական Բաքուն խոսքը կտուրն է գցում:

«Նշենք, որ այսօր էլ հայկական կողմը չի կատարում նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները»,- պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտանական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան BBC-ի հարցմանը:

Բաքուն Արցախում իրենց հողը պաշտպանող տղաներին մեղադրում է լրտեսության, ահաբեկչության մեջ՝ պատճառաբանելով, որ նրանք ապօրինաբար են գտնվել Ադրբեջանի վերահսկողությանն անցած ԼՂ տարածքներում:

Իսկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ապավինում է իր հաշվարկներին՝ ասելով, որ Ադրբեջանում սեփական հաշվարկներով մոտավորապես 300 գերի կա, որոնց թվում քաղաքացիական անձինք են:

«Պատկերացրեք այդ մարդկանց ընտանիքների վիճակը: Նաև այն բոլորի, որոնք հույս են փայփայում, որ իրենց որդին ողջ է և գտնվում է գերության մեջ»,- ասել է Թաթոյանը BBC-ին:

Նշենք, որ գերիների վերջին 15 հոգանոց խումբը Հայաստան է վերադարձել հուլիսի 3-ին: Նրանց հայրենադարձման դեմ Ադրբեջանը ստացել է ականապատ դաշտերի քարտեզներ: Սա առաջին այսպիսի փոխանակումը չէ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+