Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:43

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին. այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից.

Վատիկանէն վերադարձին, Վեհափառ Հայրապետը Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին նամակ մը յղեց իր շնորհակալութիւնը յայտնելու անոր ջերմ հիւրընկալութեան, ինչպէս նաեւ քրիստոնեայ հոգեւոր պետերու հանդիպման մասնակցութեան եւ Լիբանանի ժողովուրդին նկատմամբ անոր ցուցաբերած յատուկ հոգածութեան համար։

Նոյն նամակին մէջ Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ ընդգծելով Վատիկանի ժողովին աշխատանքը՝ ըսաւ, որ ա) անիկա գործնապէս արտայայտեց եկեղեցիներու սերտ գործակցութիւնը հասարակաց մտահոգութիւններուն գծով. բ) միջազգային համայնքին ուշադրութեան յանձնեց Լիբանանի տագնապին շուտափոյթ լուծում գտնելու անյետաձգելի հրամայականը. գ) վերահաստատեց Վատիկանի ցուցաբերած յատուկ զգայնութիւնը ու զօրակցութիւնը Լիբանանի նկատմամբ եւ դ) կոչ ուղղեց Լիբանանի քաղաքական պատասխանատուներուն կարելի փութով նոր կառավարութիւն կազմելու, որպէսզի կարելի ըլլայ Լիբանանի ժողովուրդին ընկերային-տնտեսական հետզհետէ աճող դժուարութիւններուն առաջքը առնել։

Այս առիթով, Հայրապետը շուտափոյթ ապաքինում մաղթեց Ֆրանսիս Պապին, որ երէկ ենթարկուած էր վիրաբուժական գործողութեան։

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին տեղափոխվել է Հռոմի «Ագոստինո Ջեմելլի» հիվանդանոց, որտեղ նրան աղիքային վիրահատության են ենթարկել: Հաղորդվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գրում է eadaily.com-ը՝ Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը հղումով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+