Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:35

Tbilisi Pride-ը մեղադրել է իշխանություններին և եկեղեցուն ԼԳԲՏ երթը խափանելու մեջ

Tbilisi Pride-ը մեղադրել է իշխանություններին և եկեղեցուն ԼԳԲՏ երթը խափանելու մեջ

«Հանուն համերաշխության» կարգախոսով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երթը, որը պետք է տեղի ունենար երկուշաբթի երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտարարեցին միջոցառման կազմակերպիչները՝ Tbilisi Pride կազմակերպության ներկայացուցիչները:

Իշխանություններն իրենց ակտիվ գործողություններով կանխել են հավաքների իրավունքի իրացումը, ասվում է կազմակերպության կողմից Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ: Tbilisi Pride- ներկայացուցիչները նշել են, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն արձագանքել իրավախախտումներին:

«Հաշվի առնելով այսօր տեղի ունեցած իրադարձությունները՝ մենք հույս չունենք, որ ՆԳՆ-ն համարժեքորեն կկատարի իր պարտականությունները: Մենք տեսնում ենք, որ նրանք չեն արձագանքում բռնության փաստերին, որոնք տեղի են ունենում իրենց աչքի առաջ, իսկ իշխանություններն ու պատրիարքարանն աջակցել և ոգեշնչել են ատելության հսկայական ալիք», — ասվում է Tbilisi Pride-իհայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Թբիլիսիում նախատեսվում էր երթ՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների: Ավելի վաղ ցուցարարները ստորագրահավաք էին սկսել Արժանապատվության երթի դեմ: Հաղորդվում էր, որ պողոտայում կաթվածահար է եղել մեքենաների երթևեկությունը, տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները, արմատականներն ագրեսիվ են եղել ԼԳԲՏ համայնքի և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+