Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:14

Կենդանիներին չպատվաստած անասնաբույժն ինքնասպան է եղել, Գեղարքունիքում էլ սիբիրախտի դեպքեր չեն գրանցվել

Կենդանիներին չպատվաստած անասնաբույժն ինքնասպան է եղել, Գեղարքունիքում էլ սիբիրախտի դեպքեր չեն գրանցվել

Այս պահին  Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում անասնահամաճարակային իրավիճակը հանգիստ է, վերջին օրերին կենդանիների մոտ սիբիրախտի դեպքեր չեն հայտնաբերվել։  Armenia Today-ի հետ զրույցում վստահեցրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Նրա տեղեկացմամբ՝  հունիսի 21-ի դրությամբ համայնքներում 24 խոշոր եղջերավոր և 9 մանր եղջերավոր կենդանիների մոտ է սիբիրախտ հաստատվել, որոնք հայտնաբերվել և ոչնչացվել են։

«Գեղարքունիքի մարզում կենդանիները պատվաստվել են։ Սակայն մասնագիտական կարծիք կա, որի համաձայն՝ պատվաստված կենդանիների որոշակի տոկոս հիվանդության նկատմամբ շարունակում է զգայուն մնալ։ Մյուս կողմից՝ տարին է չորային, որը ևս նպաստում է հիվանդության զարգացմանը»,- փոխանցեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։

Հիվանդությունը, սակայն, իր հետքը թողել է համայնքներում։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեք բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:

Ըստ ԱՆ-ի՝ դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը:

Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։

Սիբիրախտի դեպքերի վերաբերյալ հաջորդ ահազանգը Շիրակի մարզից է։ Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում ևս սիբիրյան խոցի դեպքեր են գրանցվել։ Այստեղ արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում, սիբիրյան խոցի ախտանշաններով էլ Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

«Հունիսի 29-ին, երբ իրավիճակը սրվել է, այդ ժամանակ են ՍԱՏՄ-ի տեսուչներին տեղեկացրել։ Անկած անասունների տերերը մսեղիքը պահել են սառնարաններում։ Տեսուչները համայնքից մոտ 200 կիլոգրամ միս են հայտնաբերել և այրել»,- ներկայացրեց Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ խնդիրն այստեղ ևս վերացվել է, բայց մասնագետները շարունակում են վերահսկողությունը։

Ի տարբերություն Գեղարքունիքի մարզի համայնքների՝ Իսահակյանում խոշոր և մանր եղջերավոր կենդանիները չեն պատվաստվել սիբիրախտի դեմ, թեև պատվաստանյութը բաշխվել է համայնքին։

ՍԱՏՄ-ը ներկայացուցչի խոսքով՝ անասնաբույժը հիվանդության դեմ կենդանիներին չի պատվաստել։ Դեպքից հետո են միայն կենդանիները սիբիրախտի դեմ պատվաստանյութ ստացել։

Կենդանիների շրջանում տարածված սիբիրախտն Իսահակյանում ողբերգական ավարտ է ունեցել։ Դեպքերին հաջորդել է համայնքի անասնաբույժի ինքնասպանությունը։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատել էր տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Իսահակյան գյուղում անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։

Թե ինչու անասնաբույժը կենդանիներին չի պատվաստել, իսկ հիվանդությունը գրանցվելուց հետո էլ նման քայլի է դիմել, այս հարցի պատասխանը դեռ ոչ ոք չունի ո՛չ Իսահակյանում, ո՛չ էլ պատկան կառույցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+