Կատարվել են մի շարք աշխատանքներ, որոնք չեն էլ երևում: Հաշվի առնելով անվտանգային խնդիրների արտաքին քաղաքական նրբությունները, շատ հաճախ չի հանրայնացվում այն աշխատանքը, որը տարվում է: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ մի քանի ամիս հետո ադրբեջանական կողմն ընդհանրապես չի օգտվի Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից։
«Աշխատանք է տարվում նաեւ ճանապարհների անվտանգության մակարադակը բարձրացնելու ուղղությամբ՝ անցկացվում է լուսավորություն, ուժեղացվում է վերահսկողությունը»,- նշեց նա։
Պետնախարարը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները լկտի պահվածք են դրսևորում: Դա արտահայտվում է ճանապարհներին հայերին վիրավորելու տեսքով:
«Այս առիթով բազմաթիվ ահազանգեր են եղել, այդ թվում՝ ռուս խաղաղապահների կողմից»,- նշեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







