Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:33

Խախտումներն իրենց ծավալով զանգվածային ու կազմակերպված բնույթ են ունեցել. Արամ Վարդևանյան

Երբ ասում ենք ընտրությունների արդյունքներն անվավեր պետք է ճանաչել, ասվածը պետք չէ ընկալել զուտ մաթեմատիկական հաշվարկի տիրույթում: Սա մեկ ձայն այսկողմ, երկու ձայն այնկողմ չէ: Ընտրական գործընթացը ամբողջական գործընթաց է և պատահական չէ, որ մենք օգտագործում ենք համակարգային խախտումներ եզրույթը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը: 

Նա խոսեց անձնագրերի խնդրի մասին՝ շեշտելով նաև ԿԸՀ նիստում իր կողմից արձանագրած այն հանգամանքը, ըստ որի՝ ընտրության մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել: Շեշտելով նաև  շուրջ 83 ընտրատեղեմասերում վերահաշվարկի ցուցանիշների մասին, երբ «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել էին,  նա ընդգծեց.

«Եթե դիտարկում ենք այդ թվերը, նաև քվեաթերթիկների անճշտությունը, անձնագրերի ու շրջիկ մեխանիզմի հնարավորության խնդիրը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեծ թիվ է ստացվում: Դա  ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվն է: Բոլոր հանգամանքները ներկայացվելու են Սահմանադրական դատարան: Օրենքը նախատեսում է, որ ՍԴ կարող ենք դիմել այսօրվա ամփոփումից հետո՝ 5- օրյա ժամկետում: Խախտումներն իրենց  ծավալով զանգվածային ու կազմակերպված բնույթ են ունեցել: Խոսքը 200 հազարից ավելի քվեի մասին է: Սահմանադրական արդարադատության փուլ ենք սկսում»:

Վարդևանյանը նշեց, որ նախատեսված ժամկետում դիմելու են ՍԴ: Նրա խոսքով՝ ՍԴ-ն կարող է 3 որոշում կայացնել: Առաջինը քվեարկության արդյունքներն  անվավեր ճանաչելն է:

«Երկրորդ՝ կարող է անվավեր ճանաչել արդյունքներն  ու նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, երրորդ՝ արդյունքներն  անվավեր ճանաչել և մանդատների բաշխման նոր կարգ սահմանել»,-հավելեց Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն այսօր արձանագրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53.91 տոկոս քվե, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոս, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս:  Հայաստանում ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին:  ԿԸՀ-ն արձանագրմամբ՝ ընտրողների ընդհանուր թվից՝ 2  595 512 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է  2 591 316 քաղաքացի: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1 281 997 է կամ 49.39 տոկոս: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+