Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:05

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երկու երկրները կապող կամուրջը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ալիք մեդիային» փոխանցեցին, որ այս պահին ափային հենարանների բետոնապատման աշխատանքներն են իրականցվում, դրանք, սակայն, չեն խանգարում այս օրերին անցակետերի վերագործարկմանը։

«Բարեկամության կամուրջը հին՝ այսօր գործող կամրջի հարևանությամբ է, մի փոքր թեք, կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորման համակարգերով։ Հին կամուրջն այլևս ի վիճակի չէ սպասարկել երկու երկրների միջև բեռների և ուղևորների մեծ հոսքը»,- ասում է կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը։

Երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների առումով հիմնական համարվող Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի կառուցումը ապահովելու է ավելի մեծ ծանրաբեռնվածություն, կրճատելու է ճանապարհի տևողությունը՝ հարմարավետ ու անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը:

Ծրագրի ղեկավարի խոսքով, եզակի համատեղ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և Վրաստանի համար․ «Նման ծավալով սա հայ-վրացական առաջին համատեղ ծրագրերից մեկն է»։

Կամրջի կառուցման ողջ գործընթացն իրականացվում է բանկի կողմից ներկայացված միջազգային ստանդարտներին համապատասխան․ «Ամրության, որակի միջազգային չափանիշներն են կիրառվում, ուստի վստահ ենք հզոր ենթակառուցվածք կստանանք»։

Գործող հին, նեղ կամուրջն արդեն պիտանի չէ, սակայն այն պահպանվելու է՝ խցանումների դեպքում ծառայելով որպես այլընտրանքային ճանապարհ։

Հայ-վրացական սահմանի «Բարեկամության» կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել մեկ տարի անց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+