Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:47

Ժայռամագլցման սիրահարների համար Երևանում այսուհետ կլինի մագլցման նոր պատ

Ժայռամագլցման սիրահարների համար Երևանում այսուհետ կլինի մագլցման նոր պատ

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ կգործի ժայռամագալցման համար նախատեսված պատ:

ժայռապատի ստեղծման գաղափարն առաջացել է մոտ երկու տարի առաջ, սակայն կորոնավիրուսի և պատերազմի պատճառով այն ձգձգվել է մինչ օրս: Ժայռապատը ծառայելու է ոչ միայն ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային տուրիզմի և փրկարարական գործ ամբիոնի ուսանողներին, այլ նաև ժայռամագլցման սիրահարների համար:

«Ամեն տարի դիմորդների թիվը տարբեր մասնագիտություններում տարբեր են, բայց փրկարարական գործ մասնագիտության համար ամենաշատն են դիմում: Տարիների ընթացքում փրկարարներն օգտագործել են այլ վայրերում առկա հնարավորությունները, իսկ հիմա կա այդ հնարավորությունը մեր ինստիտուտում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը: Վերջինիս խոսքով` պատի առկայությունը հնարավորություն կտա մինչ բուհական առաջնություններ անցկացնել:

«Պատի այս տեսքը վերջնական չէ, այն շարունակություն էլ կունենա և որոշ ժամանակ անց միայն վերջնական տեսքի կբերվի: Այն կծառայի թե փրկարարներին, թե մագլցման սիրահարներին»,-ասաց Սպորտային տուրիզմի և փրկարարական գործ ամբիոնի վարիչ, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը:

Մագլցման սիրահարների համար պատը բաց կլինի 10 օրից: Առանձին կուրսեր կլինեն մանկապատանեկան խմբերի համար: Այժմ կան 5 մասնագիտացված մարզիչներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+