Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Շենգավիթի ոստիկանները բացահայտել են անչափահասի կողմից երկու անձի դանակահարությունը

Շենգավիթի ոստիկանները բացահայտել են անչափահասի կողմից երկու անձի դանակահարությունը

Շենգավիթի բաժնի ոստիկանները բացահայտել են Երևանի Մանանդյան փողոցի անչափահաս բնակչի կողմից երկու երիտասարդների դանակահարության դեպքը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հունիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում նույն դեպքի վերաբերյալ երկու տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր են ստացվել։ Մարմնի ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ էին բուժօգնության դիմել։ Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում նրանց դանակահարել էին։

«Տուժողները չէին ճանաչում իրենց մարմնական վնասվածք պատճառողին։ Նրա հետ պատահաբար էին վեճի բռնվել։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց, և հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Բաժնի քրեական հետախույզները և ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ տուժողներին դանակահարել էր Մանանդյան փողոցի մի անչափահաս բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+