Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







