ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը պատերազմի հետևանքով տուժածների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել:
Ըստ այդմ, զոհված զինծառայողների հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ծախսերի տրամադրման համար ընդունվել է 56 գործ, որն ուղարկվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ համապատասխան ընթացք ստանալու համար։
Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հաշմանդամության կարգավիճակի ձևակերպման համար ընդունվել է 65 փաստաթղթային փաթեթ:
Վանաձորի տուն-ինտերնատ մշտական բնակության համար դիմել և տեղավորվել է մեկ բնակիչ Շուշի քաղաքից, իսկ Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղի մեկ բնակչի տեղավորման հարցը գտնվում է ընթացքի մեջ։
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 3 անձի տրամադրվել է սայլակ:
Հունիսի 1-ի դրությամբ, ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք՝ 22177 մարդ. անճշտությունը 5%։
Գործընթացը շարունակական է՝ յուրաքանչյուր ամիս բազանները ճշգրտվում և թարմացվում են հաշվի առնելով տեղաշարժերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







