Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:01

«Փղային ոդիսական». փղերը 15-ամսյա ճանապարհորդության են դուրս եկել

«Փղային ոդիսական». փղերը 15-ամսյա ճանապարհորդության են դուրս եկել

Վայրի փղերին, որոնք 15-ամսյա ճանապարհորդության են մեկնել, լուսանկարել են Չինաստանի Սիյան քաղաքում, փոխանցում է Guardian-ը ։

Փղերի ոդիսականը հուզել է չինական լրատվամիջոցներին։ Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ Յունան նահանգի հրշեջները զեկուցել են, որ ութ հոգուց բաղկացած թիմը փղերին օրական 24 ժամ հետեւել են ինչպես երկրի վրա, այնպես էլ օդից՝ դրոնների օգնությամբ:

Այս պահին փղերի խումբը հաղթահարել է 500 կմ:

Հունիսի 7-ին Չինաստանի իշխանությունները մոբիլիզացրել են արտակարգ օգնության ծառայության ավելի քան 410 աշխատակիցների, որոնք պետք է 374 տրանսպորտային միջոցների և 14 դրոնների օգնությամբ նրանց հեռու տանեն  բնակավայրերից: Փրկարարներն ավելի քան երկու տոննա կենդանիների կեր են պահեստավորել եւ տարհանել   մարդկանց:

«Ճանապարհների որոշ հատվածներում երթեւեկության ժամանակավոր վերահսկողություն կսահմանվի, որպեսզի հանգստություն պահպանվի եւ պայմաններ ստեղծվեն դեպի արեւմուտք եւ հարավ փղերի հետագա առաջխաղացման համար», — հայտնել են չինական աղբյուրները:

Վայրի բնության կառավարման մարմինները մինչ այժմ փորձում են պարզել պատճառները, թե ինչու է 2020թ. 16 փղերից բաղկացած խումբը որոշել հեռանալ իրենց բնական միջավայրից: Նոյեմբերին կենդանիները ժամանել են Յունան նահանգի Պուեր քաղաք։ Այնտեղ փիղը ծնել է ձագ, որից հետո փղերի խումբը որոշել է դադարեցնել ճանապարհորդությունը հինգ ամսով։ Արդեն 2021-ին, ապրիլի 16-ին, փղերի ոդիսականը շարունակվեց:

Չինական փղերի ճանապարհորդության մասին առաջին հաղորդագրությունները ԶԼՄ-ներում հայտնվել են 2020 թվականի մարտին: Փղերը լքել են բնական Հաբիթաթը՝ վնաս հասցնելով գյուղատնտեսական մշակաբույսերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+