Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:20

Երևանում անցկացվում է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթը»

Երևանում անցկացվում է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթը»

Երևանում մեկնարկել է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով:

Միջոցառման շրջանակներում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը։ Նա ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի անունից ողջունել է մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կարևոր հարթակ է ՀՄՄ փորձագետների և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների միջև քննարկումների, ՀՄՄ հետ հետագա համագործակցության նոր ճանապարհներ նախանշելու համար։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էլեկտրակապի միջազգային միության ԱՊՀ երկրների համակարգող Ֆարիդ Նահլին (հեռահար)՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինի շատ արդյունավետ, կիրականացվեն ակտիվ քննարկումներ և համատեղ ջանքերով կգտնեն ոլորտի զարգացման համար լավագույն լուծումները:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն էլ, ողջունելով կլոր սեղան քննարկման բոլոր մասնակցիներին, նշել է, որ հանդիպումը կնպաստի պետական, մասնավոր հատված, միություններ համագործակցությանը, ինչը կարևոր նախապայման է ոլորտի զարգացման և լավագույն փորձի ներդրման համար:

Միջոցառման շրջանակներում ՀՄՄ փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ Հայաստանի Հանրապետությունում լայնաշերտ ինտերնետի հասանելիության ապահովման, ինտերնետի արդյունավետ կառավարման, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների քարտեզագրման, ինտերնետ միացումների առավել արդյունավետ գործիքների ընտրության և մի շարք այլ թեմաներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+