Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Պատերազմի ընթացքում վիրավորված 8000 վիրավորված զինծառայողներ և քաղաքացիներ ստացել են բուժօգնություն․ Ավանեսյան

ԱԺ առողջապահության եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների  հունիսի 8-ի համատեղ նիստում շարունակվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ առողջապահության եւ սոցիալական ոլորտներում  բյուջետային ծրագրերի  իրականացման համար  օգտագործված ֆինանսական միջոցներն ընդհանուր բյուջեի 36 տոկոսն են կազմել:  Նախարարի պաշտոնակատարի հաղորդմամբ՝  առողջապահության ոլորտին  նախատեսված է եղել հատկացնել 109 մլրդ դրամ, սակայն ճշտված ծրագիրը կազմել է 144.4 մլրդ դրամ, որը  ավելի քան 30 տոկոսով շատ է նախատեսվածից:

13 բյուջետային ծրագրի շրջանակում իրականացվել է 63 միջոցառում:  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն օգտագործել է 548 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 97.7 տոկոսը։

Առողջապահության  նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր հերթին հայտնեց, որ հատկացումները հաշվետու տարում էապես ավելի են եղել նախատեսվածից՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով եւ պատերազմով: 

Նրա տեղեկացմամբ՝ պատերազմի ընթացքում վիրավորված շուրջ  8000 վիրավորված զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք  ստացել են պատշաճ բժշկական բուժօգնություն, ինչի շնորհիվ  բավական ցածր է եղել հիվանդանոցային մահացությունների չափը:

Դեղապահովման ծրագրի կատարողականը կազմել է  99.5 տոկոս:  Պետությունը հաշվետու տարում ընդլայնել է կրծքագեղձի սկրինինիգային ծրագիրը՝ արձանագրելով դրական տեղաշարժեր:

Հարց  հնչեց, որը վերաբերում էր ԴՆԹ հետազոտությունների սարքավորումների  ձեռքբերմանը:   Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ դատաբժշկական, գիտագործնական  փորձաքննություններ անցկացնելու համար  պետությունը չի  ունեցել համապատասխան սեկվենատոր, այն ձեռք է բերվել 2018-ին եւ գործարկվել այդ տարվա վերջից: Ըստ նախարարի՝ հանրապետությունում եղել են այլ սեկվենատորներ, որոնցով կատարվել են ուրիշ փորձաքննություններ: 2018-ին գնված սեկվենատորը հագեցած է այնպիսի ծրագրով, որով իրականացվող փորձաքննությունները կատարվում են ոսկրանյութից ԴՆԹ անջատելու եղանակով: Անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարությունը 2020-ին գնել է երկրորդ սեկվենատորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+