Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

Որոշ ապրանքներ թանկացել են․ վիճակագրություն

Որոշ ապրանքներ թանկացել են․ վիճակագրություն

Մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.5 % գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝  1.0% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի, պանրի և ձվի 7.0-1.3 % գնանկումները:  Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։

Բանջարեղենի շուկայում  մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.3 % գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝  7.0 % գնանկում:

Մրգի  շուկայում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.4 % գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 4.3 % գնանկում:

Համաձայն ԱՎԿ-ի՝  2021թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 5.8 %:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 11.5 % գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.3 % գնանկում:

Ձվի գինը 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ աճել է 46.1 %-ով, իսկ 2021թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.8 % գնանկում:

Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 5.3 %, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 0.9 % գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 43.3 %, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.9 % գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում  ընթացիկ տարվա մայիսին 2020թ. մայիսի համեմատ արձանագրվել է 33.4 %, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 3.6 % գնաճ։ Մասնավորապես,  արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը մայիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ կազմել է 84.4 %, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 6.0 %։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+