Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։
Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74)։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.
հ.47 երթուղի՝
Նուբարաշեն- ՀԱԹ-Եռաբլուր
Նուբարաշեն (սկզբնականգառ) — Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ — Նուբարաշենի խճուղի — Խաղաղ Դոնի — Տիտոգրադյան — Այվազովսկու — Էրեբունու — Մուրացանի – Ռոստովյան փ-ներ — Արցախի — Տիգրան Մեծի պ-ներ -Քրիստափորի փ. — Արշակունյաց — Բագրատունյաց պողոտաներ — Սեբաստիայի — Րաֆֆու — Զոր. Անդրանիկի — Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. — Եռաբլուր (վերջնականգառ)
հ.24 երթուղի՝
Նորագյուղ- Երևանի պետական հումանիտար քոլեջ
Նորագյուղ (սկզբնականգառ) — Էջմիածնի հին խճ. — Ծով.Իսակովի պ. — «Հաղթանակ» կամուրջ — Մաշտոցի — Մարշալ Բաղրամյան պողոտաներ — Կասյան փ. — Կոմիտասի պողոտա- Շիրվանզադեի — Մամիկոնյանց – Գրիբոյեդովի — Արղության — Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







