Բոլոր տարիներին հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած զինծառայողները և կամավորները կարող են դիմել դրամաշնորհային ծրագրին՝ սեփական ձեռնարկությունը ստեղծելու համար: Այս մասին հայտնել է «Ազնավուր» հիմնադրամը։
Յուրաքանչյուր ծրագիր կարող է ստանալ մինչև 5000 եվրո ֆինանսավորում:
«Ազնավուր» հիմնադրամը և «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ն համատեղ իրականացնում են հատուկ ծրագիր՝ մշակված պատերազմից տուժած անձանց համար:
Այս ծրագիրը կնպաստի վիրավոր զինծառայողների սոցիալական ինտեգրման` ձեռնարկատիրական գործունեության և կայուն եկամտի ապահովման միջոցով:
«Ազնավուր» հիմնադրամը որպես գլխավոր գործընկեր, ապահովում է ծրագրի իրականացման շարունակականությունն ու կայունությունը․
-զինվորական ծառայության և/կամ պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորված և/կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք, այդ թվում՝ կամավորականներ,
-այլ տարիների վիրավորում ստացած նախկին զինծառայողներ:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 15-ն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







