Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:23

«Վեոլիա Ջուրը» բարելավում է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուրը» բարելավում է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Արմավիրի մարզում սկսել է ջրաշինարարական խոշոր ծրագիր, որի ավարտին մարզի 5 համայնքներում՝ Էջմիածին քաղաքում, Այգեկ, Մրգաշատ, Մյասնիկյան և Բաղրամյան գյուղերում կթարմացվի բաշխիչ ցանցն ու կբարելավվի ջրամատակարարումը։ Ծրագրի իրագործման համար ընկերությունը հատկացրել է շուրջ 220 մլն դրամ։

Քայքայված ջրագծերի պատճառով նշված համայնքներում արձանագրվում են հաճախակի վթարներ, ջրի զգալի հոսակորուստ, ճնշման անկում և այլն։ Իրականացվող ծրագրի արդյունքում հին ջրագծերը կփոխարինվեն նորերով, կկառուցվեն փականային դիտահորեր, փողոցներում կվերատեղադրվեն բնակիչների ջրաչափական հանգույցները և այլն:

«Մեր ընկերության կողմից սպասարկվող մարզային բնակավայրերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Արմավիրի մարզում իրականացվող ծրագրի արդյունքում մի քանի ամսից կունենանք որակապես բարելավված ջրամատակարարում, վթարների և ջրանջատումների թիվը զգալիորեն կնվազի։ Հետագայում էլ արվելու է հնարավորը՝ համակարգը շարունակաբար զարգացնելու, բաժանորդների կարիքները բավարարելու և սպասարկման որակը բարելավելու համար», — նշում է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

Ծրագրի մեկնարկն օրերս տրվեց Այգեկ գյուղում, որտեղ ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Այստեղ կառուցվելու է շուրջ 1300 մետր ընդհանուր երկարությամբ ջրագծեր, ինչպես նաև 1 հիդրանտի հոր՝ հակահրդեհային ծառայության համար: Արդյունքում գյուղի բնակիչների զգալի մասի ջրամատակարարումն էապես կբարելավվի:

Շուտով կմեկնարկեն աշխատանքները նաև մյուս համայնքներում: Առաջիկա 7 ամիսների ընթացքում 5 համայնքներում ընդհանուր առմամբ նախատեսվում է փոխարինել ավելի քան 8000 գծամետր երկարությամբ քայքայված խողովակաշարեր, տեղադրել 530–ից ավելի ջրաչափական և փականային դիտահորեր և այլն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+