Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

ԱՄՆ նոր վարչակազմը կուժեղացնի ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ․ ամերիկացի փորձագետ

Հույս կա, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կուժեղացնի իր ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ։ Այս մասին մայիսի 22-ին հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է Քարնեգի  հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին, որն ավելի վաղ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Պետդեպարտամենտում և ԱՄՆ նախագահին կից Անվտանգության խորհրդում:

Փոլ Ստրոնսկին մի հետաքրքիր փաստ է մատնանշել։ Երկար ժամանակ ԱՄՆ վարչակազմի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանին որևէ փոփոխություն չի նկատվել։ Այս քաղաքականությունն իրականացվել է Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի և  նույնիսկ Դոնալդ Թրամփի վարչակազմերի օրոք։

Հարավային Կովկասը, փորձագետի խոսքով, տարածաշրջան է, որը հեռու է ԱՄՆ-ից, և չկան ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ, ինչպիսին ԱՄՆ-ն ունի այլ տարածաշրջաններում: Հետևաբար, այն, ինչ պահպանում է այդ հարաբերությունները, ոչ թե տնտեսություն է, այլ այլ հարցեր։

Այդուհանդերձ, վերջին տարիներին, շարունակել է Ստրոնսկին, նկատվում է տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության որոշակի աշխուժացում, հատկապես նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման շրջանում: Հույս կա, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կուժեղացնի իր ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ, հատկապես այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կառավարման համակարգի բարեփոխումը, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:

«Նախագահ Բայդենը և պետքարտուղար Բլինկենը կարևորել են այդ գործոնները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար, և մենք դա կտեսնենք, բայց չենք տեսնի վերադարձը ակտիվ քաղաքականությանը, որը եղել է Ջորջ Բուշ ավագի օրոք, քանի որ աշխարհում կան բազմաթիվ այլ խնդիրներ, ինչպիսիք են Չինաստանի, Ռուսաստանի մարտահրավերները»,- նշել է փորձագետը:

Հիմա, ըստ նրա, դրան ավելանում են նաև Հարավային Կովկասի հետ կապված մարտահրավերները, որտեղ առկա է համաճարակ, տնտեսության, սոցիալական արդարության, անվտանգության հետ կապված խնդիրներ։ Փոլ Ստրոնսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կներգրավվի Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, սակայն այդ ներգրավվածությունն այնքան էլ ակտիվ չի լինի, որքան Բուշ ավագի նախագահության օրոք:

Դոնալդ Թրամփի վարչակազմը ուշադրություն չի դարձրել քաղաքական բարեփոխումների վրա, ինչը չես ասի Ջո Բայդենի վարչակազմի մասին։ «Կարծում եմ, որ դա հնարավորություն է տալիս զարգացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մենք հույս ունենք, որ այն կընթանա նույն ճանապարհով», – ասաց փորձագետը ՝ հիշեցնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում նկատվում է ճգնաժամ, որը լուծվում է երկրի ներսում:

«Շուտով դուք ունեք ընտրություններ, և մենք հույս ունենք, որ ժողովրդավարական դրական զարգացումները կշարունակվեն։ Կարծում եմ ՝ Վրաստանը կշարունակի մնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը։ Վաշինգտոնը զարգացնում է հարաբերությունները Թբիլիսիի հետ, քանի որ տեսնում է ԱՄՆ դաշնակից լինելու Վրաստանի անկեղծ շահագրգռվածությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը բարդ գործընկեր է ԱՄՆ-ի համար։ Այդ երկիրը ժողովրդավարական չէ, և տեսնենք, թե ինչպես է Բայդենի վարչակազմը փոխգործակցելու Բաքվի հետ, որը վերջին տարում ժողովրդավարության հետ կապված խնդիրների հետ մեկտեղ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում»,- հայտարարել է Փոլ Ստրոնսկին։

Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ ԱՄՆ-ն կշարունակի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված իր քաղաքականությունը: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ջանքեր էր գործադրում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն խնդիրը չհաջողվեց լուծել դիվանագիտական միջոցներով այն պարզ պատճառով, որ կողմերը պատրաստ չէին փոխզիջումների։

«Ցավոք, մենք բոլորս տեսանք, թե ինչի է դա հանգեցրել»,- նկատել է Ստրոնսկին: Նա նաև կարծիք է հայտնել, որ հակամարտության վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է ընդլայնել միջնորդների ձևաչափը, բարձրացնել վստահության մթնոլորտի ձևավորման միջոցառումների արդյունավետությունը, այդ թվում՝ սահմանամերձ ջրային ռեսուրսների և ականազերծման հարցերում:

Չնայած նրան, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը դաշնակիցներ չեն, Այնուամենայնիվ, երկու երկրների միջև համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, ավելանում են ամերիկյան կապիտալի ներդրումների ծավալները Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն Վաշինգտոնը Երևանի հետ լավ աշխատանքային հարաբերություններ ունի, նշել է ամերիկացի փորձագետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+