Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:14

Հայաստանում կա ադրբեջանական մեկ գործակալ՝ Նիկոլ Փաշինյան անունով․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նշենք, որ նա հայտարարեց նոր փաստաթուղթ ստորագրելու հնարավորության մասին։ Միքայել Մինասյանն անդրադարձել է նաև Փաշինյանի՝ իրեն ուղղված ակնարկներին ու մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, ըստ նրա՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացին։ Նա հայտարարել էր, որ փաստաթուղթն ունի գաղտնազերծված մաս, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համաձայնել է այդ փաստաթղթի դրույթներին, բայց դեռ չի ստորագրել այն։

«Գերագույն վիժվածքը հայտարարեց, որ կրկին գաղտնի բանակցում է և ստորագրելու է հերթական հակահայ փաստաթուղթը:

Փաստ 1. Նա կրկին ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշում է պետության ճակատագիրը՝ զիջելով Հայաստանի ինքնիշխանությունն ու հանձնելով արդեն Հայաստանը:
Փաստ 2. Նորից գաղտնի համաձայնվել է հերթական զիջումներին հօգուտ Ադրբեջանի:
Փաստ 3. Հաստատեց, որ իր թողտվությամբ թշնամին շարունակում է խորանալ և ամրանալ Հայաստանի տարածքում (250 հոգանոց ադրբեջանական զորքը դարձել է 500):
Փաստ 4. Հաստատեց, որ թշնամուն է հանձնելու Տավուշի գյուղերը, հաջորդիվ վստահաբար Սևանի ու Ջերմուկի սարերը:

Հ.Գ. Եթե երեկ չհրապարակեի փաստը, միայն ստորագրումից հետո ժողովուրդը կիմանար դրա մասին: Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք, դու չէի՞ր հրապարակի հարթակից երդվում, որ ժողովրդի մեջքի հետևում ոչինչ չես ստորագրելու: Հրապարակի՛ր ստորագրելիքդ ու անպայման գաղտնի հավելվածն էլ հետը ու նաև Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններդ:

Ինչ վերաբերում է ադրբեջանական գործակալների մասին դրա դուրս տվածին. իշխանությունը զավթելու առաջին օրից մարդ ու կնիկ Ադրբեջանի հետույքում եք. մեկդ Ղարաբաղի հարցի լուծումը Ադրբեջանի համար ընդունելի լինելու մասին էր քարոզում, մյուսդ Մեհրիբանին Արցախ չայ խմելու ու մուղամ լսելու էր հրավիրում՝ հայ ժողովրդին համոզելով, թե թշնամին «կիրթ ու կառուցողական» է: Դո՞ւ ես գործակալներից խոսում, ոչնչությո՛ւն:

Հայաստանում կա ադրբեջանական մեկ գործակալ՝ Նիկոլ Փաշինյան անունով, որը Ադրբեջանին նվիրեց Արցախը, Սյունիքի ու Գեղարքունիքի բարձունքները՝ շարունակական պարտության դատապարտելով երկիրը:

Միայն Ադրբեջանի գործակալի վարչապետության պայմաններում թշնամին կարող էր Հայաստանի տարածքում հայ զինվորի ծեծել ու նվաստացնել և առանց խոչընդոտի զավթել տարածքներ:
Միայն թուրքի կոշիկ լիզողը կարող է արդեն 6 ամիս դավաճան հայվանի պես ստորագրեր այն, ինչ դեմ են տալիս՝ հակառակ հայ ժողովրդի ու Հայաստանի շահի և հանուն սեփական աթոռի:

Հ.Գ.Գ. Անունս ինչի՞ չես տալիս, վախենո՞ւմ ես. ճիշտ ես անում նույնիսկ անունիցս վախեցի»,-գրել է նա։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+