Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը

Կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ներկայացված լրամշակված տարբերակում փոփոխվել են անհատ ձեռնարկատերերի համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:

Նախկինում մինչեւ 1,2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարում էին 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչեւ 2,4 մլն հաշվարկման բազայի դեպքում: 2,4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում առաջարկվում է 66 000 դրամի փոխարեն սահմանել 24 000 դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում գործող կարգավորմամբ նախատեսված էր 102 000 դրամ, նախագծով առաջարկվում է սահմանել 48 000 դրամ: 12 մլն դրամ եւ ավելի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 12 000 դրամ:

Մանրամասն ներկայացնելով փոփոխությունները՝ Գեւորգ Պապոյանը նշեց, որ օրենսդրական նախագիծն ընդունելու արդյունքում էականորեն կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը:

Հարակից զեկուցող Հայկ Կոնջորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով որոշակիորեն կմեղմվի ցածր եւ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություններ չունի:

Հանձնաժողովը նախագծին տվեց դրական եզրակացություն:

Պատգամավորներ Արթուր Դավթյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենսդրական նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկամսյա ժամկետով: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+