Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:57

Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց միաբանության անդամի վրա

Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց միաբանության անդամի վրա

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սուրբ Հակոբյանց Միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հարձակվել են հրեա երիտասարդներ։ Հարձակումը եղել է Սուրբ Հարության տաճարի ճանապարհին։ Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք և անմիջապես տեղափոխվել  է հիվանդանոց։ Այդ մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը. տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

«Հրեա ծայրահեղականների կողմից նման հարձակումների հաճախ են ենթարկվում Պատրիարքարանի անդամները։ Հարձակվողները 7-ն են եղել, 3 հիմնական մասնակիցները ձերբակալվել են արդեն։ Իսկ Հայր Արբակը հիվանդանոցում համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս է գրվել», — ասաց Հայր Կորյունը։

Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով արդար քննություն կատարել, որպեսզի հանացագործները պատժվեն համաձայն օրենքի՝ հետագայում խուսափելու նման դեպքերից։

«Այսպիսի հարձակման դեպքեր, որի արդյունքում մարմնական վնասվածք հասցվի, շատ քիչ են եղել։ Սա երկրորդ այսպիսի դեպքն է», — նշեց Հայր Կորյունը։

Ըստ նրա՝ նախկինում այսպիսի դեպքերի առնչությամբ դատական գործեր են բացվել, և այս տարի առաջին անգամ դատարանը տուգանել է հարձակվողներից մեկին՝ տուժող կողմին  տրամադրելով դրամական փոխհատուցում։ Այս դեպքով ևս վստահ են՝ դատարանի միջոցով համարժեք որոշում կկայացվի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+