Արցախի հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հրետակոծության հետևանքով վնասված շենք-շինությունների, առանձնատների վերանորոգման, վերակառուցման, տանիքների վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
Հանրապետության տարածքում հրետակոծությունից վնասված թվով 7064 շենք-շինություն է հաշվառվել, որի մեծ մասը` Ստեփանակերտում` թվով 5264: Ասկերանի շրջանում գրանցվել է թվով 375, Մարտունու շրջանում` թվով 925, Մարտակերտի շրջանում` թվով 500 նման շենք-շինություններ: Ստեփանակերտի թվով 1092 օբյեկտներում ներկա դրությամբ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ թվով 388-ում արդեն իսկ աշխատանքներն ավարտված են: Ասկերանի շրջանում թվով 182 շինություններում ընթացող աշխատանքներից 18-ն ավարտին է հասցվել: Մարտունում` թվով 344 շենքերից ավարտվել է 59-ը, իսկ Մարտակերտի շրջանում թվով 167 օբյեկտներում ընթացող շինվերանորոգման աշխատանքներն ավարտվել են 8-ում:
Շինարարական աշխատանքները իրականացնում է թվով 168 կազմակերպություն։
Շինաշխատանքների հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների կողմից`պարբերաբար այցելելով շինհրապարակներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







