Նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ձևավորված իրողություններով պայմանավորված՝ մայիսյան տոնակատարություններ, որպես այդպիսին, Արցախում տեղի չեն ունեցել։ Սակայն, գործող և պաշտոնաթող նախագահները, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի զոհված մեր հերոսների հիշատակին։ Իսկ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Արցախի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատարագ է մատուցել, օրհնել Արցախն ու Հայաստանը, հայոց բանակն ու նրա զավակներին։ Նա նշել է, որ չնայած տեղի ունեցածին, մեր տոները մնում են հավիտյան, դրանք կրկին այժմեական են, քանի որ հաղթանակները մնում են նույն արժեհամակարգի մեջ, ինչպես տարիներ առաջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







