Քարաթափման հետևանքով Մեղրիի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով:
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) քարաթափման հետևանքները վերացվում են. երթևեկությունն այժմ իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով։
Վարորդներին հորդորում են տվյալ ճանապարհահատվածով երթևեկելիս լինել ուշադիր և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







