Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:47

Հունիսի 20-ին կլինի պայքար նոր պետության ստեղծման համար․ քաղաքագետ

ՀԱՊԿ-ին դիմելը չի տալու որևէ արդյունք, քանի որ իրեն իշխանություն համարող խմբակը նախ ձախողել է հարաբերությունները կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր պետությունների հետ, մյուս կողմից՝ 2018-ին նպատակայնորեն փորձել է լուրջ վնաս հասցնել կազմակերպության վարկանիշին՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելով գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովին: Այս մասին գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը։
 
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայալեզու գրառումը չի տալու որևէ արդյունք, քանի որ չկա հայ-ֆրանսիական օրակարգ, իսկ տվյալ հայտարարությունն առավելապես ուղղված է ներքին լսարանին: Ֆրանսիայում հասունանում են հակաիսլամական տրամադրությունները, որոնք արտացոլում են գտնում նաև պաշտոնական հռետորաբանության մեջ:
 
Մակրոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իսլամական անջատողականության, իսլամիզմի ագրեսիվ տարածման դեմ պայքարելու մասին, ինչը ողջունվել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից: Հակաիսլամական ու, մասնավորապես, հակաթուրքական ռազմավարության հիմքում Մակրոնը փորձում է դնել քաղաքակրթական բաղադրիչը, ինչով և պայմանավորված է Հայաստանին ուղղված աջակցության խոսքերը (ինչի համար երախտապարտ ենք):
 
Ավաղ, Հայաստանի փնթի իշխանությունները ի վիճակի չեն ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական կոնյունկտուրան՝ դրանում դիրքավորվելու ու դիվիդենտ շահելու համար:
 
Հատկանշական է նաև, որ լուռ է պաշտոնական Թեհրանը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի հարավում տեղի ունեցող զարգացումները մեծ հաշվով ուղղված են հենց Իրանի դեմ:
 
Այլևս չդիտարկելով Հայաստանը որպես սուբյեկտ՝ Թեհրանը, հավանաբար, տրամադրված է իր հյուսիսային սահմաններին տեղի ունեցող գործընթացները կարգավորել անմիջապես Բաքվի ու Անկարայի հետ, ինչի ուղղությամբ հատուկ ծառայությունների մակարդակով աշխատանքները վստահաբար սկսվել են: Սա 2018-ից ի վեր հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման արգասիքն է:
 
Հ.Գ. Հունիսի 20-ին ընթանալու է պայքար ոչ թե իշխանության, նույնիսկ ոչ թե պետության վերականգնման, այլ նոր պետության կերտման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+