Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:54

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Պատճառն Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության ու պաղեստինցիների բախումներն են, ինչպես նաև նախօրեին Գազայի հատվածում հրեական օդուժի ավիահարվածները, որոնց հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը անցել է 2 տասնյակը. գրում է ermenihaber-ը:

Հաջակցություն պաղեստինցիների, որոնց նկատմամբ, ըստ թուրքական կողմի՝ Իսրայելն անհամաչափ ուժ է կիրառում, ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում: Չնայած Թուրքիայում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված խիստ սահմանափակումներին ու փողոց դուրս գալու արգելքին՝ զգալի թվով մարդիկ դուրս են եկել ցույցերի ու ավտոերթի: Ստամբուլում ցուցարարները երեկոյան հավաքվել են Իսրայելի հյուպատոսարանի դիմաց: Առավոտյան էլ ակցիա է եղել մզկիթի վերածված Սբ. Սոֆիայի տաճարի բակում:

Թոքաթ ու Վան քաղաքներում ավտոերթ է կազմակերպվել: Հանրահավաք է եղել Չանաքքալե քաղաքում:

Բողոքի ակցիաները տարակուսանք են առաջացրել սոցցանցերի մի շարք թուրք օգտատերերի մոտ, որոնց հետաքրքրվել են, թե ինչու ցուցարարների համար չի պահպանվում փողոց դուրս գալու արգելքը:

Հավելենք, որ Իսրայելի գործողությունները կոշտ հռետորաբանությամբ քննադատել են Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+