Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

Տուրիզմի ամբողջական «առողջացման» մասին վաղ է խոսել․ Գայանե Այվազյան

Տուրիզմի ամբողջական «առողջացման» մասին վաղ է խոսել․ Գայանե Այվազյան

Բոլորիս անզեն աչքով երևում է, որ տուրիստական ոլորտում աշխուժություն է նկատվում։ Դա պայմանավորված է պատվաստումների ծավալներով, ինչը թույլ կտա հետագայում խոսել նաև սահմանները բացելու մասին, հատկապես այն սահմանների, որոնք մեր երկրի համար են դեռևս փակ։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը։

Խոսելով դրականի մասին՝ պետք է արձանագրել, որ մեզ մոտ կա բավականին մեծ աշխուժություն՝ կապված Ռուսաստանի զբոսաշրջիկների հետ, հատկապես՝ մայիսյան տոների ընթացքում, ասաց Այվազյանը։

«Այդ 10 օրերի ընթացքում մենք նրանց տեսնում էինք քաղաքի տարբեր մասերում և հանրապետությունով մեկ շրջագայելիս։ Ոչ պաշտոնական խմբերում նույնիսկ քննարկվում էր, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարների կարիքն արդեն կա, չեն հերիքում, ինչը ոգևորիչ է»,- նշեց Այվազյանը։

Սակայն խոսել զբոսաշրջային ոլորտի ամբողջական վերականգնման մասին, ըստ մասնագետի, դեռ վաղ է։ Համաշխարհային վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն 2023 թվականից հետո հնարավոր կլինի խոսել զբոսաշրջության ոլորտի վերջնական առողջացման մասին, որպեսզի թվերը մոտենան 2019-ի ցուցանիշներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+