Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:21

ՀԴՄ կտրոնների շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են․ պատգամավոր

ՀԴՄ կտրոնների շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են․ պատգամավոր

Մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բիզնեսը կենտրոնացված է Երևանում: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցով հրավիրված հատուկ նիստում։

Իր ելույթում պատգամավորը ներկայացրեց ՀԴՄ կտրոնների վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունը:

«Նայենք՝ ինչ է տեղի ունեցել 2021 թվականին, նաև 2020-ին: ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, իսկ մարզերում աճել են ավելի շատ»,- հավելեց Մանուկյանը։

Իշխող ուժերի ներկայացուցչի պատկերացմամբ՝ սա պայմանավորված է ինչպես մարզերում կյանքի որոշակիորեն աշխուժացմամբ, այնպես էլ ավելի առաջանցիկ տեմպերով մարզերում ստվերայնության կրճատմամբ և բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելով։

Արտակ Մանուկյանի խոսքով՝ 2020 թվականի ճգնաժամն իր բովանդակությամբ ու խորությամբ համադրելի չէ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքների հետ ողջ աշխարհում: Ըստ նրա՝ այդ ժամանակ արտաքին պարտքի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական ցուցանիշն աճել էր 18.5 տոկոսային կետով:

«Մենք փորձել ենք փրկել հասարակությանը, չենք առաջնորդվել յուրային — ոչ յուրայիններով: 2020-ին գրանցել ենք 7.6 տոկոսանոց անկում, բայց պարտքի բեռը հարաբերականորեն ավելացել է ընդամենը 13.6 տոկոսային կետով: Դե համեմատեք՝ 18.5, 13.6, 14 և ավել տոկոսանոց անկումը 7.6-ի հետ և խոսեք Կառավարության ծրագրերի արդյունավետության մասին»,- նկատեց խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ուշադրության կենտրոնում է պահում բիզնեսի կողմից ՀԴՄ կտրոններ տրամադրելու հանգամանքը։ Նա նշել էր, որ յուրաքանչյուր սպառող պետք է ՀԴՄ կտրոն պահանջի։ Փաշինյանի համոզմամբ՝ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է նշանակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+