Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:16

Մամուլի տեսություն․ Նախընտրական կրքեր ՔՊ-ում, իշխանությունները խոշորացույցի տակ են վերցրել ոչ յուրայիններին

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը երեկ որոշել է կրկին հետաձգել համագումարը․ ի սկզբանե մայիսի 1-ին էր նախատեսված, ապա հետաձգվեց 7-ին, իսկ երեկ նեղ կազմով քննարկումից հետո կանգ են առել մայիսի 15-ի վրա։ Թե ինչու են պարբերաբար հետաձգում, չեն մեկնաբանում, ՀԱԿ շարքերը դա բացատրում են 1-ին նախագահի առողջական վիճակով, իբրեւ թե սպասում են, որ կորոնավիրուսից լրիվ կազդուրվի։ Սակայն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը լույս սփռեց իրավիճակի վրա։ Մարտի 25-ին տեղի ունեցած ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հետ հանդիպմանը Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին առաջարկել էր մոռանալ նախկին տարաձայնությունները եւ, «գիտակցելով պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ», անձնապես չհավակնել իշխանության ու առաջիկա ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինքով»։ Ռ․ Քոչարյանը մերժել էր առաջարկը, Սերժ Սարգսյանը՝ լռել»։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ի՞նչ կանխատեսումներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։ «Կանխատեսումը պարզ է: Բազմաչարչար հայ ազգը չի կարող այս ընտրություններում ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ նրանց դա թույլ չեն տա անել նրանք, ովքեր անամոթաբար եւ հանցավոր կերպով շահարկում են ընտրական գործընթացը,- հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով,- Ի վերջո ներկա պահի դրությամբ կա մրցակցող երկու կերպար՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, եւ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ընդդիմություն»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները խոշորացույցի տակ են վերցրել քիչ թե շատ հայտնի բոլոր այն անձանց, որոնք իշխանության հետ չեն։ Հազարավոր քրեական գործեր են հարուցվել՝ մարզերում պաշտոն եւ բիզնես ունեցող անձանց դեմ։ Զանգվածային ստուգումներ են անում համայնքապետարաններում։ Քաղաքական հետապնդումների գործիք է դարձել հատկապես Պետական վերահսկողական ծառայությունը, որն արդեն 2 ամիս է՝ ստուգումներ է իրականացնում Սյունիքի համայնքներում։ Միայն Քաջարան չեն մտել, քանի որ աշխատակիցները չեն բավականացրել։ Ստուգել են Գորիսի, Սիսիանի, Մեղրիի համայնքապետարանները, շատ մանրակրկիտ, օրինակ, Սիսիանի քաղաքապետարանի պատն են փորել, որ չափեն գաջի հաստությունը, Գորիսում ասֆալտի երկարությունն ու լայնությունն են միլիմետրերով չափել»։ 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ, քաղաքական ուժերն ինտենսիվ նախապատրաստվում են նախընտրական մեկնարկին։ Այս օրերին ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են նախընտրական ցուցակների կազմման հարցերով: Ըստ էության, դրանց մասին գիտեն միայն քաղաքական միավորների ղեկավարները, բայց արդեն իսկ դուրս են «սպրդում» տարբեր անուններ։ Նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով են զբաղված նաև իշխող քաղաքական ուժի «վերնախավում»։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+