Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:39

Մամուլի տեսություն․ Ո՞վ է ձեւավորում ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը, Բաբայանը լծվել է Փաշինյանի վարկանիշը բարելավելուն

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռու­սական խաղաղապահ պահակակետե­րում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դե­մոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառ­ման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողու­թյան տակ:

Խաղաղապահները կանգ­նեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց եւ բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահակակետում առհասարակ ստուգումներ չեն անում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների, ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ նախ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է ծագել։ Մեզ պատմեցին, որ գրասենյակում իշխանության նախընտրական շտաբի ակտիվն է հավաք կազմակերպել, հրավիրել են նաեւ, այսպես կոչված, «տասովշչիկների»՝ ՀՀ տարբեր մարզերից, որպեսզի քննարկեն ու հասկանան, թե ով որտեղից ինչքան ձայն է բերելու իրենց»։

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները և կուսակցականները լծվել են Արցախում Փաշինյանի վարկանիշը քիչ թե շատ բարելավելու գործին: Եթե նախկի­նում նրանք կտրուկ խոսում և դատապարտում էին կապիտուլյացիա ստո­րագրած Փաշինյանին, ապա այսօր հակառակ պատկերն է:

Սկսել են արցախցիների շրջանում մասնավոր զրույցներում մեղմել Փաշինյանի մեղքը, ասելով, որ նա այդքան էլ մեղավոր չէ, որ գեներալ­ներն ու զինվորականները հասցրին Ար­ցախը նման վիճակի: Եվ որ Փաշինյանը նախկինների մեղքն է հատուցում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իր էջում քննադատելով Նաիրա Զոհրաբյանին, միտք է արտահայտել, որից շփոթ է առաջանում՝ ո՞վ է ձեւավորում ԲՀԿ նախընտրական ցուցակը՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։

Հարությունյանը գրել էր․ «ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու․․․»։ Ինչի՞ հիման վրա է նման բան գրել՝ որտեղի՞ց գիտի։ Ա․ Հարությունյանից չկարողացանք պարզաբանում ստանալ, որ հասկանանք, թե ով է որոշում՝ ԲՀԿ շարքերից ում հեռացնել, եւ ինչպես է ստացվել, որ իշխանությունն արդեն տեղյակ է, թե ընդդիմության ցուցակներում ովքեր են ընդգրկվելու, ովքեր՝ ոչ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+