Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրք հրոսակներն այս օրերին պղծել են գերեզմանատունը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը՝ հավելելով, որ թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, որոնք մոտ օրերս պետք է այցելեն և անձամբ տեսնեն կատարվածը։
Armenia Today-ի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանն ասաց, որ այլ տեղեկություն չունի կատարվածի մասին, հորդորեց հետևել պաշտոնական լուրերին և խուսափեց մեկնաբանել տեղի ունեցածը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







