Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հետևողականորեն բացահայտելու համար. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը հետևողականորեն բացահայտելու համար. Փաշինյան

ԵԱՏՄ-ի գործունեությունը, որը լրացուցիչ խթան է հաղորդել կառույցի անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացմանը, այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին:

Այս մասին Կազանում ընթացող Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Դա և՛ համավարակի հետ կապված սահմանափակումներն են, և՛ համընկել է այն ժամանակի հետ, երբ ուրվագծվում է համաշխարհային ամբողջ տնտեսության հետագա վերափոխումը, որտեղ ավելի ու ավելի պահանջված են դառնում բարձր տեխնոլոգիաները։ Այդ պայմաններին միության ադապտացման տեսանկյունից առաջին պլան է մղվում այն ոլորտների համալիր ուսումնասիրության և բացահայտման անհրաժեշտությունը, որոնք ունեն գործնական կոոպերացիայի առավել մեծ պաշարներ»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։

Փաշինյանը նաև նշել է, որ նոր պայմաններն ի հայտ են բերել առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտներում համագործակցության առավել պահանջված լինելը: Նրա խոսքով՝ արդյունաբերական սեկտորը Միության տնտեսական համակարգի գլխավոր լոկոմոտիվներից է։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզված է, որ ապրանքների միասնական շուկայի ստեղծումն՝ առանց այդ ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն մշակելու, գործնականում իրագործելի չէ:

«Կարևոր ենք համարում հետագայում ևս իրականացնել աշխատանքներ՝ ուղղված արդյունաբերական կոոպերացիայի խորացմանը և ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը։ Մենք շահագրգռված ենք նաև ԵԱՏՄ — ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացմամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում»,- նշել է Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+